Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկը Showtime մրցաշարն իրենն է համարում

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Showtime հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ թեթեւագույն քաշայինում 4 բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին, Մեքսիկայում, հաղորդում է armsport.am-ը: Այդ օրը 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կհանդիպի մեքսիկացի Ագներ Մարեսի, իսկ այդ նույն քաշայինում IBF տարբերակով աշխարհի չեմպիոն Յոննի Պերեսը ռեւանշ-մրցամարտ կանցկացնի Ժոզեֆ Ագբեկոյի հետ:
Մրցաշարի մասին իր կարծիքն է հայտնել Վախթանգ Դարչինյանը. «Կարծում եմ՝ այս մրցաշարը Showtime-ի գեղեցիկ նախաձեռնությունն է, սակայն այս մրցաշարը Դարչինյանի մրցաշարն է: Յուրաքանչյուրը, ով կհանդիպի ինձ հետ, կզգա իմ հզորությունը եւ պարտություն կկրի: Ես պարտք եմ մնացել Ագբեկոյին (Վիկը պարտվել է այս բռնցքամարտիկին-խմբ), քանի որ նախորդ անգամ նա խուսափեց ինձնից: Սակայն այժմ մրցակցի անունը կարեւոր չէ: Նույնիսկ 2-րդ կիսաեզրափակչի հաղթողը կպարտվի, քանի որ նրան հարկ կլինի մենամարտել Դարչինյանի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել