Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՎ 34 ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 53 եւ 63 կգ քաշային կարգերի «B» խմբերում հանդես եկած Էլեն Գրիգորյանն ու Քրիստինե Պետրոսյանը թեեւ լիովին չօգտագործեցին իրենց մոտեցումները, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը: Նրանք երկուսով միասին Հայաստանի կանանց ազգային հավաքականին բերեցին օլիմպիական 34 վարկանիշային միավոր:
Մարզիչները նրանց հանձնարարել էին պայքարել այնպես, որպեսզի երկամարտի արդյունքներով շրջանցեն ուժեղագույնների խմբի մրցակիցներին:
53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը պոկում վարժությունն սկսելու համար պատվիրել էր 80 կգ: Սակայն ծանրաձողն առաջին մոտեցման ժամանակ չենթարկվեց: Երկրորդ մոտեցմամբ քաշը սանձելով՝ Էլենը ստիպված էր գնալ 85 կգ-ի: Սակայն այս անգամ էլ մոտեցումը ձախողվեց:
Հրում վարժությունում բարձրացնելով 102 եւ 106 կիլոգրամները՝ Էլենը վերջին փորձի համար ծանրաձողի քաշը ավելացրեց եւս երկու կիլոգրամով: Սակայն, ափսոս, այս անգամ էլ հաջողությունը նրան չժպտաց, եւ «A» խմբի պայքարի ավարտից հետո հայ մարզուհին ամփոփիչ ցուցակում երկամարտի 186 կգ-ով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում (27 մասնակցի մեջ):
Սկզբից էլ պարզ էր, որ ոչ Էլենը, ոչ էլ Քրիստինեն ի վիճակի չեն մեդալների համար պայքար մղել: Այդ իսկ պատճառով էլ նրանց խնդիրը ընդամենը հնարավորին չափ շատ վարկանիշային միավոր վաստակելն էր: Հենց այս հաշվարկով էլ Էլենը ճանաչվեց 10-րդը եւ թիմին բերեց 16 օլիմպիական միավոր:
Ավելի հաջող հանդես եկավ 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Պոկումն սկսելով 93 կգ-ից՝ գյումրեցին հաջորդ մոտեցումներում իր կամքին ենթարկեց 96 եւ 100 կգ-ները՝ «B» խմբում իրենից ետ թողնելով հիմնական մրցակիցներին՝ կոլումբիացի Իզաբել Պերեսին, մակաոցի Լի Շուային եւ ամերիկացի Իզաբել Բուրգեներին:
Անզիջում պայքարը շարունակվեց հրում մրցաձեւում, որտեղ հայ ծանրորդը 114 կգ-ին հաջող մոտեցումից հետո երկու անգամ ձախողեց 120 կգ-ն՝ երկամարտում ցույց տալով 214 կգ արդյունք, իսկ ընդհանուր հաշվարկով «B» խմբում բավարարվեց 3-րդ տեղով: Իսկ թե մեր մարզուհին օլիմպիական քանի միավոր էր վաստակելու՝ հայտնի էր դառնալու միայն «A» խմբի պայքարի ավարտից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930