«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Իրանի հյուսիս-արեւմուտքում, Արեւմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, կան երկու տասնյակ վիրավորներ: Իրանի պետական Press TV անգլալեզու հեռուստակայանը հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել իրանա-իրաքյան պատերազմի սկսվելու 30-րդ տարելիցին նվիրված զինվորական շքերթի ժամանակ: Տեղական պաշտոնյաների վկայությամբ, բոլոր վիրավորները կանայք եւ երեխաներ են:
Ռմբահարման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել: «Մեհր» գործակալության վկայությամբ, Արեւմտյան Ադրբեջանի նահանգապետը կատարվածի համար մեղադրել է «հակահեղափոխական խմբավորումներին»: