Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՐԿՆԱՔԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ԱՅՆՏԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը Թբիլիսիում, ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ գտնվող գերեզմանատանը պայթյուն է որոտացել: Տուժածներ չկան: Նախնական տվյալներով, գերեզմանատանը գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ: Կատարվածի վերաբերյալ որեւէ վարկած դեռ չի ներկայացվել: Այդ մասին հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկնաքեր կառուցել Վրաստանում: Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ամերիկացի մեծահարուստը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Նյու Յորքում: Նախատեսվում է, որ երկնաքերը կկառուցվի կա՛մ Թբիլիսիում, կա՛մ Բաթումում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել