Ֆիլիպիններում մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կոռուպցիայի՝ խաղային բիզնեսի հետ կապված մեքենայությունների մեջ: Ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի սենատը հայտարարել է բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն եւ քրեական հետապնդում իրականացնելու մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խաղատները, դրանք փակելու պահանջներից հետո էլ, շարունակել են իրենց գործունեությունը: Կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաների թվում են նաեւ երկրի ՆԳ փոխնախարարն ու ֆիլիպինյան ոստիկանության նախկին ղեկավարներ: