Ըստ Lragir.am-ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ ԿԳՆ նախարարը ԿԳՆ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանից պահանջել է հրաժարականի դիմում: Սակայն Թռչունյանը համաձայն չէ «քավության նոխազ» դառնալ: Ըստ lragir.am-ի աղբյուրի՝ Աշոտյանի պահանջը գիտության համակարգում տեղ գտած ակնհայտ չարաշահումների քննադատություններով է պայմանավորված: Սակայն, համաձայն նույն աղբյուրի՝ քննադատությունների հիմնական թիրախը Բարսեղ Բեգլարյանի կողմից հովանավորվող ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի նախագահն է, ոչ թե Թռչունյանը: lragir.am-ը նաեւ հիշեցնում է, որ սեպտեմբերի 4-ին նախագահականում տեղի էին ունեցել քննարկումներ ԳՊԿ-ի գործունեության (չարաշահումների) վերաբերյալ, որոնք բարեհաջող ելք էին ունեցել ԳՊԿ-ի ղեկավար Ս. Հարությունյանի համար՝ հովանավոր Բարսեղ Բեգլարյանի ակտիվ միջամտությամբ։
Մեր կողմից հավելենք, որ Արմեն Թռչունյանն էլ երբեւէ քննադատություններից զերծ չի մնացել, եւ նրա ղեկավարած ԲՈՀ-ն էլ առանձնապես չի փայլում լավ աշխատանքով: