Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ճեմալ Րէշիտ Րէյ» համերգասրահում հայտնի դարձան «Հրանտ Դինք» մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այս անգամ եւս մրցանակը տրվեց նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մրցանակներից մեկը ստացավ «Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում» հակամիլիտարիստական կազմակերպությունը, երկրորդը՝ իսպանացի դատավոր Բալդասար Գարսոն Ռեալը: Փաստենք, որ դահլիճում հնչած միակ հայկական խոսքը միջոցառմանը ելույթ ունեցած Արթո Թունչբոյաջյանի «Պզտիկ զինվոր» երգն էր, իսկ միակ մարդը, ով հնչեցրեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, իսպանացի դատավորն էր: «Աշխարհում կատարվել են բազմաթիվ չարագործություններ, դրանցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է: Այդ հանցագործությունները պետք է միջազգային արդարադատության համար խնդիր դառնան»,- հայտարարեց նա թուրքական լսարանի առաջ եւ ոմանք հոտնկայս ծափահարեցին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Հրանտ Դինք» հիմնադրամի մրցանակակիրներն էին թուրք եւ իսրայելցի լրագրողներ Ալփեր Գյորմուշն ու Ամիրա Հասսային:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ դահլիճում հայերեն որեւէ արտահայտություն չհնչեց, «Ակոսի» հայերեն բաժնի լուրերի պատասխանատու Սարգիս Սերոբյանը պատասխանեց, թե «Հրանտ Դինքը» ոչ թե հայկական, այլ միջազգային կազմակերպություն է, եւ կարիք չկա չափելու՝ ո՞վ է ավելի ազգասեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել