Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների եկամուտների հավաքագրումը կազմել է 59,0 տոկոս, սեփական եկամուտները հավաքագրվել են 46,8 տոկոսով: Լավագույն ցուցանիշներ ունի Ապարանի տարածաշրջանը: Այստեղ արձանագրվել է սեփական եկամուտների՝ 89 մլն 310 հազար դրամ կամ 63,7 տոկոս հավաքագրում: Թալինի տարածաշրջանում այն կազմել է 44,8, Աշտարակում՝ 43,8, Արագածում՝ 40,4 տոկոս: Հավելենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Արագածոտնի մարզի 114 համայնքները եկամուտները հավաքել էին 90, իսկ սեփական եկամուտները՝ 82 տոկոսով: