Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Մեկ շաբաթ սյունեցի հանդիսականը հնարավորություն ուներ վայելելու Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի ներկայացումները՝ քանզի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մեկշաբաթյա հյուրախաղերով Սյունիքի մարզում էր: «Վաճառվում է կլառնետ» կոմեդիայով թատրոնը հանդես է եկել Լեռնաձոր, Ծավ, Սյունիք եւ այլ գյուղական համայնքներում, Քաջարանում եւ Կապանում: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը նշում է, որ Վրաստանում գործունեություն ծավալած իրենց գործընկերները 22 տարի Կապանում չէին եղել՝ առավելապես ֆինանսական խնդիրների պատճառով:
Թբիլիսիի 154-ամյա թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը ուրախությամբ է նշում, որ Սյունիքում են՝ եկել են մարդկանց ուրախացնելու, նրանց առօրյա հոգսերից կտրելու ու այդ առօրյայում մի փոքր ուրախություն մտցնելու:
Հատուկ հյուրերի համար կազմակերպված էքսկուրսիայի շրջանակում վրացահայ դերասանները եղել են մարզի տեսարժան վայրերում՝ Վահանավանքում, Հալիձորում, Մթնաձորում, Տաթեւի վանական համալիրում: Կապանի եւ Թբիլիսիի թատրոնները նաեւ պայմանավորվել են, որ Թբիլիսիի հայկական թատրոնի շենքի նորոգումից հետո Կապանի թատրոնը հյուրախաղերով կհյուրընկալվի Վրաստանի մայրաքաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել