Սեպտեմբերի 21-ին, ժ. 22:30-ի սահմաններում Երեւանի
Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցի խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի 15 US 520 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան բախվել է «Գազել» մակնիշի 37 80 S պետհամարանիշի թիվ 15 երթուղային տաքսիին: Ապա շրջվել է եւ գլորվել փողոցի երկայնքով: Ականատեսների վկայությամբ, դեպքը տեղի է ունեցել կարմիր լույսի տակ. մարդատար ավտոմեքենան երթեւեկել է մեծ արագությամբ եւ բախվել է կայանած երթուղայինին:
Հիվանդանոց տեղափոխած տուժածների թիվը եւ վնասվածքների աստիճանը պարզվում են: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է: