Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՊԵՏՔ Է՝ «ՈՒԺԵՂ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ»

Սեպտեմբեր 23,2010 00:00

Զորակոչային բժշկական հանձնաժողովը շատ հստակ գիտի, որ զորակոչիկը հիվանդ է եւ ենթակա չէ զորակոչման: Սակայն զորակոչի վերաբերյալ մեր օրենսդրությունը, ցավոք, շարունակում է սողանցքեր թողնել բժիշկների համար:
«Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը: Ըստ նրա. «Զորակոչիկների մոտ հայտնաբերված այս կամ այն հիվանդությունը ենթարկվում է թույլ կամ ուժեղ արտահայտված կատեգորիայի, հետեւաբար՝ ցանկացած բժիշկ հանգիստ կերպով կարող է ծառայության համար ոչ պիտանի զորակոչիկին բանակ ուղարկել՝ «թույլ արտահայտված» համարելով նրա հիվանդությունը: Բժիշկներն ուղղակի սպասում են, թե երբ այդ զորակոչիկի ծնողները կներկայանան ծրարով, որպեսզի վերջինիս հիվանդությունը դառնա «ուժեղ արտահայտված», սակայն դա շատ հազվադեպ է տեղի ուենում, քանի որ Հայաստանում զորակոչվում է հիմնականում մեծ եկամուտներ չունեցող բանվորագյուղացիական զանգվածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել