Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ՝ 50-ամյա Անդրանիկ, 18-ամյա Սեւակ եւ 17-ամյա Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել: Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները: