Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Սեպտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն-գինիներ» ՓԲԸ-ին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել էին Էդգար Հակոբյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՕ 095 պետհամարանիշի ավտոմեքենան եւ Հրաչյա Խաչատրյանին պատկանող «Կուբան» մակնիշի 43 ՏՏ 343 պետհամարանիշի ավտոբուսը, ինչի հետեւանքով 30-ամյա Է. Հակոբյանը, 47-ամյա Հ. Խաչատրյանը եւ ավտոբուսի 4 ուղեւոր ստացել են մարմնական վնասվածքներ:
Իսկ Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 1 հասցեին հարակից տարածքում տեղի ունեցած պատահարը «ՎԱԶ-2106» մակնիշի 15 ՍՍ 620 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 26 ՏՍ 952 պետհամարանիշների ավտոմեքենաների բախումն էր, ինչի հետեւանքով վարորդներ Ա. Հայրապետյանը եւ Ա. Պողոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածները փրկարարների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել Մարտունու հիվանդանոց:
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես ՄԼ-500» մակնիշի 60 ՏՕ 101, «ՎԱԶ-2207» մակնիշի Տ 5389 պետհամարանիշների եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի (պետհամարանիշը ճշտել չի հաջողվել) ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ամյա Արփինե Մուսայելյանը, Սերգեյ Հակոբյանը, Հովհաննես Պարտալյանը եւ 24-ամյա Ներսես Սեդրակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել