Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել  բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց: Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը:
1. Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների անձեռնմխելիությունը:
2. Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել տեսանյութի հեղինակի եւ տարածողների ազատությունը, անվտանգությունն ու անձեռնմխելիությունը. նրանք իրացրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ հայթայթելու, ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը եւ անպարտ են: Պաշտպանության նախարարությունը պետք է ներողություն խնդրի՝ նախապես նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքների համար:
Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղաքացիական հասարակության կառույցներին՝ իրավապաշտպան եւ այլ կազմակերպություններին, լրատվամիջոցներին ու լրագրողներին՝ ամենօրյա հսկողության տակ պահել այս գործի ընթացքի հետ կապված մանրամասներն ու հանգամանքները եւ, որպես առաջին լուր, տեղեկացնել հասարակությանը: Եթե չենք ուզում, որ մեր երեխաները շարունակեն մնալ բռնությունների ու անասնական բարքերի դրսեւորման թիրախ, բանակը նրանց համար կայացման ու ինքնահաստատման հնոցից շարունակի վերածվել ֆիզիկական ու հոգեբանական խեղման կառափնարանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել