Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի նախկին աշխատակից, Գլենդեյլի 54-ամյա բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը, ով մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու մեջ, որոնց միջոցով նրանք խուսափել են Միացյալ Նահանգներից վտարվելուց: Այժմ նա կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: Ըստ news.am-ի, Glendale News Pres-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի եկող տարվա սկզբին: Այդ գործով կա եւս 4 մեղադրյալ, որոնք դեռեւս դատարանի առջեւ չեն կանգնել: Նրանց թվում է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը, մյուս 3-ը նույնպես հայեր են: Ըստ ներկայացված մեղադրանքի` Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի անունից մի քանի տասնյակ կեղծ նամակ է պատրաստվել: Հայտնի է, որ առնվազն 5 նման նամակ վաճառվել է 37000-ական դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել