Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀԿ-ն ուզեր, ԲՀԿ-ն վաղուց թուլացած կլիներ»

Սեպտեմբեր 23,2010 00:00

Երեկ  հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը

Ազգային ժողովի հանրապետական պատգամավորի այս հայտարարությանը մամուլի ասուլիսից անմիջապես հետո արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում պարոն Սաֆարյանն ասաց, թե ինքը մարդկայնորեն կարող էր եւ վիրավորվել Ռազմիկ Զոհրաբյանի ասածներից, սակայն Ռազմիկ Զոհրաբյանն, ըստ ԲՀԿ ներկայացուցչի, այն գործիչն է, ում գրեթե բոլոր հայտարարությունները հրապարակումից հետո մեկնաբանության կարիք են ունենում: Իսկ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ Արամ Սաֆարյանի, ոչ մի տարաձայնություն չկա, եւ որպես կոալիցիոն գործընկեր քաղաքական ուժեր՝ այս երկու կուսակցությունները աշխատում են համատեղ եւ փոխվստահության մթնոլորտում:
 Ռազմիկ Զոհրաբյանին մամուլի ասուլիսից հետո «Առավոտը» մի քանի հարցեր տվեց՝ պարզելու, թե ինչու է պարոն Զոհրաբյանը նման վերաբերմունք դրսեւորում ԲՀԿ-ի հանդեպ: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ասուլիսում ինձ հարց են տվել, թե արդյոք մենք մասնակցո՞ւմ ենք «Բարգավաճի» թուլացման գործերին: Ես ասացի, որ մենք նման հարցերի ընդհանրապես չենք մասնակցում, եւ եթե մենք իրոք ուզենայինք թուլացնել «Բարգավաճը», ապա նա կթուլանար, բայց մենք կոալիցիոն գործընկերներ ենք եւ աշխատում ենք համատեղ»:
Ռազմիկ Զոհրաբյանը ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞վ է բացատրում այն ամենը, ինչ այսօր կատարվում է ԲՀԿ-ում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրում, իսկ մամուլը գրում է, որ այդ դիմումը պարտադրված է եղել, ասաց, թե դրանք տվյալ կուսակցության ներքին խնդիրներն են եւ դրանց խառնվել չարժե. «Ցանկացած կուսակցությունում էլ լինում են նման խնդիրներ, իրենց գործն է, փոխխոսնակ են ուզում փոխել՝ փոխում են: Ուզում են փոխեն, ուզում են՝ չփոխեն, իրենց քվոտան է, եւ մենք դրա մեջ չենք էլ ուզում խառնվել: Իսկ այդպիսի սուր պրոցեսներ ես չեմ տեսնում, գուցե ուրիշնե՞րն են տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել