Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԸ ՉԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"

ՀՅԴ մամլո դիվանը երեկ երեկոյան տարածեց հետեւյալ հաղորդագրությունը սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած  խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ. «Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել։ Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսն ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլեւ հանդիսանում է երկրորդ փոխանդամ. այսինքն՝ վերընտրվելու համար անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն 2-ը հրաժարվեն։ Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ Դատի հանձնախումբը, կապ հաստատելով եւ գործակցելով Գյոթեբորգ քաղաքի տարբեր (ներառյալ Չափավոր) կուսակցությունների եւ համայնքների հետ։ Հայ Դատի հանձնախումբը՝ հաշվի առնելով Շվեդիայի ընտրական համակարգի առանձնահատկությունները, իր աշխատանքը կենտրոնացրել է հատկապես Լինդբլադի չընտրվելու եւ ոչ թե՝ իր պատկանած կուսակցության քվեները պակասեցնելու վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել