Սյսօր Բելգիայի Անտվերպեն քաղաքում կբացվի մշակութային փառատոն, որը կազմակերպել են «ԱՐԴԻԱ» մշակութային միության նախագահ Սերգեյ Վարդանյանն ու նրա կինը՝ Նաիրա Վարդանյանը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության օրվան: Ծրագրում նախատեսված է հայ նկարիչների ցուցահանդես, Հայաստանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, դաշնամուրի եւ թավջութակի համերգ, կհնչեն շարականներ: Կներկայացվի «Հայք» մանրապատումը՝ երեխաների կատարմամբ: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաեւ տիկնիկների պատրաստում, մաքրամե: Կկայանա շախմատի եւ սպորտային խաղերի մրցույթ: Բացման խոսքով հանդես կգա Սերգեյ Վարդանյանը: