«Showtime» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում գերմրցաշար անցկացնելու իր որոշման մասին: Ինչպես հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Fightnews»-ը, մասնակիցների թվում են երկու քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, IBF-ի վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը, անպարտելի Աբներ Մարեսը եւ աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Դեկտեմբերի 11-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը: Պերեսը կհանդիպի Ագբեկոյի, իսկ Դարչինյանը՝ Մարեսի հետ: Հաղթողները 2011թ. կմրցակցեն եզրափակիչ փուլում: Բոլոր մենամարտերը բաղկացած կլինեն 12 ռաունդից: