Սոֆիայում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր եւ նախապատրաստվում է պատասխանատու մրցաշարին: Առաջնության ընթացքում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 5 մարզիկներ՝ Գրիգոր Իվանյանը (55 կգ քաշային կարգ), Գոռ Հարությունյանը (60 կգ), Գեւորգ Թորոսյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (73 կգ) եւ Արթուր Կրոյանը (90 կգ): Գլխավոր մարզիչն է Տիգրան Բաբայանը: Մասնագետները ենթադրում են, որ մեր հավաքականը հաջողությունների հասնելու բոլոր հիմքերն ունի, քանի որ լավ մարզավիճակում է, վերջերս գերազանց է հանդես եկել Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ վաստակելով 1 ոսկե եւ երկու բրոնզե մեդալ: