Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐԻ-ԼԱՆԿԱՅՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 60 ՄԱՐԴ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Ուրբաթ օրը, Շրի-Լանկայի արեւելքում գտնվող Բատտիկալոա քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 60 մարդ է զոհվել: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը: Նախնական տվյալներով, պայթել է չինական ընկերությանը պատկանող վտանգավոր նյութերով բեռնված մի բեռնամփոփ:

Ընկերությունը ճանապարհային աշխատանքներ է իրականացրել, իսկ պայթուցիկը նախատեսված է եղել մայրուղու շինարարության ընթացքում օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է MCNS ընկերության գլխավոր տնօրեն Լաքսման Խուլուգալլին՝ միաժամանակ հաստատելով, որ արտակարգ պատահարի արդյունքում զոհվել է նաեւ շինարարական ընկերությունում աշխատող երկու չինացի: Բեռնամփոփը, որով պայթուցիկներ են տեղափոխվել, պայթել է ոստիկանության բաժնից քիչ հեռու եւ հենց այդ պատճառով է, որ թվով 60 զոհերի մեծ մասը պայթյունի պահին ոստիկանության շենքում գտնված ոստիկանության աշխատակիցներ են եղել:

Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել, թեեւ նախնական տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունը դժբախտ պատահականություն է համարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել