Իրանն ու Թուրքիան ծրագրում են վերակենդանացնել Մետաքսի մեծ ճանապարհը: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, Թուրքիան եւ Իրանը երկու ազդեցիկ երկրներ են, որոնք տարածաշրջանում հատուկ կարգավիճակ ունեն, ինչը կնպաստի խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:
«Մենք մտադիր ենք վերականգնել ճանապարհը երկաթուղիների միջոցով: Մենք ուզում ենք Արեւելյան Ասիան կապել Թուրքիայի եւ Իրանի, ապագայում նաեւ Եվրոպայի հետ»,- հայտարարել է Ռահիմին:
Հիշեցնենք, որ Մետաքսի մեծ ճանապարհով միջնադարում եւ ավելի վաղ շրջանում քարավանները Չինաստանից Միջին եւ Առաջավոր Ասիա բեռներ էին տեղափոխում: Այդ ճանապարհը բացվել է դեռ Քրիստոսից առաջ 2-րդ դարում: