Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեդ Հասանի» դեմ Մոսկվայում մահափորձ է իրականացվել

Սեպտեմբեր 18,2010 00:00

Իվանկով-«Յապոնչիկից» հետո Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայում մահափորձ է կատարվել: «Դեդ Հասանը» արդյունքում վիրավորվել է։ Մինչ ռուսաստանյան ԶԼՄ-ները նախօրեին հայտարարում էին նրա մահվան մասին, Ուսոյանը, ՕՄՕՆ-ականներով շրջապատված, Բոտկինի հիվանդանոցի վիրահատական սեղանին էր։ Նա կենդանի է մնացել եւ գտնվում է ոստիկանության ուժերի խիստ պահպանության ներքո:

News.am-ը, վկայակոչելով «Էխո Մոսկվիին», տեղեկացնում է, որ մարդասպանը Ուսոյանի եւ նրա թիկնապահի վրա կրակել է այն պահին, երբ նրանք մտնելիս են եղել Տվերսկայա փողոցի շենքերից մեկի շքամուտքը։ Արդեն հայտնաբերվել են այն բնակարանը, որտեղից դիպուկահարը կրակել է ու նաեւ զենքը։ Հանցագործության պատճառներից մեկը, ըստ ոստիկանության, Կրասնոդարի մարզում ազդեցության ոլորտների վերաբաշխումն է եղել, մասնավորապես այնտեղ կառուցվող մարզական օբյեկտների մասով։

Շքամուտքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ծնունդով վրաստանցի եւ ազգությամբ քուրդ քրեական հեղինակության եւ նրա թիկնապահի վրա կատարված հարձակումը (Տեսագրությունը կարելի է դիտել Lifenews կայքէջում)։ Ասլան Ուսոյանի եւ քրեական մեկ այլ հեղինակության՝ վրացի Տարիել Օնիանիի միջեւ 2008-ին ծագած լուրջ տարաձայնության պատճառ էր դարձել Իսպանիայում դատապարտված Զաքարիա Կալաշովի կայսրությունը կիսելու հարցը։ Այդ վեճում «Դեդ Հասանին» պաշտպանող «Յապոնչիկը» եւս վիրավորվել էր նույն ձեռագրով՝ փորին ուղղված կրակոցից եւ մահացել։ Քրեական աշխարհում հարձակման պատասխանատվությունն այն ժամանակ դեռ դրվել էր Տարիել Օնիանիի վրա։

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, ոստիկանության աշխատակիցները նկատել են, թե «Յապոնչիկի» եւ Ուսոյանի դեմ կատարված հարձակումները «վառ ընդգծված պատվիրված բնույթ ունեն: Երկու դեպքում էլ մարդասպանը բարձր կարգի պրոֆեսիոնալ է եղել»: Ըստ առկա օպերատիվ տեղեկությունների, «Դեդ Հասանն» ու «Յապոնչիկը» առ ժամանակ առաջ ընդգրկված են եղել կրիմինալ մի կլանի հետ ծագած հակամարտության մեջ: Ուսոյանը «Յապոնչիկի» սպանությունից հետո խոստացել էր վրեժխնդիր լինել նրա մահվան համար: Շուտով հակառակորդ խմբավորման մի քանի առաջնորդներ սպանվել էին Իսպանիայում եւ Ֆրանսիայում, իսկ նրա առաջնորդը մերձմոսկովյան շրջանում կալանավորվել եւ դատապարտվել էր շորթման մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել