Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է

Սեպտեմբեր 18,2010 00:00

\"\"Լոնդոնի հյուսիսում պակիստանցի վտարանդի քաղաքական գործչի սպանությունը Պակիստանում հուզումների առիթ է դարձել:

BBC-ի մատուցմամբ, ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած Իմրան Ֆարուկի դեմ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Ոստիկանության տվյալներով, 50-ամյա Ֆարուկը դանակի մի քանի հարված է ստացել, նրա գլխի վրա եւս վնասվածքներ են հայտնաբերվել:

Կարաչիում, որը Պակիստանի ընդդիմա դիր ազատական կուսակցության ֆորպոստն է, անկարգություններ են սկսվել: Հուզումներն ուղեկցվել են հրաձգությամբ եւ մեքենաների հրկիզմամբ: Սպանության գործով լոնդոնյան ոստիկանությունը որեւէ մեկին դեռ չի ձերբակալել:

Ֆարուկը, որը նախկինում երկրի խորհրդարանի պատգամավոր է եղել, Պակիստանից հեռացել էր 1992թ.-ին եւ տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա, որտեղ էլ քաղաքական ապաստան էր խնդրել: Ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանի հատուկ ծառայությունները նրան որոնել էին: Ֆարուկը մի առիթով հայտարարել էր նաեւ, թե Կարաչիում ապրելու վերջին յոթ տարիներին ինքը ստիպված է եղել թաքնվել, եւ որ Պակիստանում իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ են ունեցել: Նրա կուսակիցները հայտարարել են, որ բոլոր փաստաթղթային ձեւականություններն ավարտելուց հետո Ֆարուկի դին տեղափոխելու են Կարաչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել