Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀՀ-ԻՑ ՋԱՎԱԽՔ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում ՀՀ 91 ավագ դպրոց է այցելել 11 հազար աշակերտ: Նաեւ հավելեց. «Ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը շարունակվում է, որը կավարտվի մյուս տարի, երբ կստեղծվի եւս 30 ավագ դպրոց»: Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին, Ն. Հովհաննիսյանը նշեց. «Գործող 91 դպրոցից հիմնանորոգվել է 10-ը, հաջորդ տարի կվերանորոգվի եւս 10-ը, իսկ մնացած դպրոցների շենքային պայմանները բավարար են»:

Մեկ այլ ասուլիսի ընթացքում ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ հայկական դպրոցները Ջավախքում «դե ֆակտո վրացականացվում են» եւ մանրամասնել. «Ջավախքում կրթական ոլորտի խնդիրները վերածվում են քաղաքական հիմնախնդիրների, քանի որ վրացական իշխանությունները, հայահալած քաղաքականությունը փոխադրելով կրթական ոլորտ, ցանկանում են հայաթափել կամ ուծացնել տարածաշրջանը»: Շ. Թորոսյանի խոսքերով՝ օրերս այլ խնդիր էլ է ի հայտ եկել. վրացական իշխանությունների հրահանգով մի շարք մանկավարժներ, այդ թվում՝ իր ծնողները, հեռացվել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել