Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ Է ԴԵՄ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Երեկ Հանրային խորհուրդը հրապարակեց «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի հեղինակների կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի պատասխանը: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակում մասնավորապես ասվում է. «Հանրային խորհրդի կարծիքով օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՆ-ն, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում եղած խնդիրները, այլեւ ավելի կխորացնեն դրանք: Ճիշտ չէ այն կարծիքը, որ առաջարկվող օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը: Մեր երկրի ապագան, նրա ինքնության աստիճանը, ժամանակակից աշխարհի հետ համաչափ քայլելու ունակությունը կախված են այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք մեզ կարճ ժամանակահատվածում կտրուկ բարձրացնել կրթության որակը՝ հիմնվելով «Լեզվի մասին» գործող ՀՀ օրենքի վրա: Ցանկանում եմ հիշեցնել, որ նույնիսկ ստեղծված պայմաններում հարյուրավոր երեխաներ, ավարտելով հայկական դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում՝ ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Սակայն նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր՝ աշխատանք որոնելու»: Իսկ «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի կապակցությամբ նամակում նշված է. «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի մասին տեղեկացանք Ձեր կողմից ՀՀ հանրային խորհրդին ուղղված նամակից: «Լեզվի մասին» գործող ՀՀ օրենքի համաձայն՝ ծրագիրը կարող է իրականացվել օտարերկրացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի համար: Ծրագրի լիարժեք տեղայնացումից ու հայկականացումից հետո, այդ ուսումնական հաստատությունում կարող են առանց սահմանափակումների ուսանել Հայաստանի բոլոր քաղաքացիները: Կարծում ենք, որ Ձեր ծրագրի իրականացման համար ուշադրության են արժանի նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կողմից: www.publiccouncil.am/news.php?id=43&l=2/»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել