«Գռուզիա-Online» պարբերականի տվյալներով, Գալիի շրջանում, Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին, աբխազներն ու ռուսները թալանել են Հայաստանի մի քաղաքացու: Երեւանում ապրող Ավագ Եփրեմյանը փորձել է Գալիից անցնել Սուխումի՝ եղբոր գերեզմանին այցելելու: News.am-ի հաղորդմամբ, վրաց-աբխազական սահմանը հատելիս Ա. Եփրեմյանին կանգնեցրել են ռուս սահմանապահները: Նրանք վերցրել են ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ տեղափոխել սահմանապահ մեկուսարան: Եփրեմյանի խոսքով, իրեն սպառնացել են զենքով եւ խլել իր ունեցած փողերն ու թանկարժեք իրերը: Դրանից հետո նրան դուրս են արել Աբխազիայից՝ դեպի Զուգդիդիի շրջան: