Լեռնային Ղարաբաղը հայ-թուրքական գործընթացում երկկողմ կապերի կարգավորման գլխավոր փորձաքարն է, կարծում է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Սելիմ Էները: «Հիմնական խնդիրը, որը խոչընդոտ է մեր հարաբերություններում, անխոս, Լեռնային Ղարաբաղի հարցում ստեղծված իրավիճակն է: Եթե Հայաստանն իր զորքերը որոշ շրջաններից դուրս բերելու քայլեր ձեռնարկի, դա, իմ կարծիքով, օգտակար կլինի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սելիմ Էները եւ հավելել. «Դա ցույց կտա, որ Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության ամրապնդմանը միտված ջանքերին եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր է»: