Panorama.am-ի հաղորդմամբ, Utro.ru-ն հրապարակել է սենսացիոն տեղեկություն`«Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի դեմ Մեծ Բրիտանիայում մահափորձ էր պատրաստվում»: Նշենք, որ այս օրերին Հռոմի Պապը գտնվում է Բրիտանիայում, որտեղ մեծ է դժգոհությունը կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության առումով, եւ որտեղ էլ այսօր մահափորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են հինգ հոգու:
Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպը որեւէ կերպ չի անդրադարձել Պապի այցելության օրակարգի վրա, եւ նա անգամ չի պահանջել ավելացնել անվտանգության աշխատակիցների քանակը:
Ինչ վերաբերում է ձերբակալվածների ինքնությանը, ապա որեւէ տեղեկություն նրանց ազգության եւ այլնի մասին չի հաղորդվում: