Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 18,2010 00:00

«Հաջորդ շաբաթ գումարվող ԱՄՆ-ի Կոնգրեսին սպասում են դիվանագիտական ամենաթեժ քննարկումները: Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ երեքշաբթի կրկին ներկայացնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը»,- ըստ aysor. am-ի, տեղեկացնում է «The Washington Times»-ը: Թերթը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման դեմ ակտիվ գործունեություն ծավալած Ամերիկայի հայ ազգային կոմիտեին (ANCA) միացել են նաեւ Ամերիկայի կիպրոսցիները: Վերջիններս այս կապակցությամբ մի հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Թուրքիայի հանդեպ ունեցած իր հակումների պատճառով Մեթյու Բրայզան խախտել է այն, ինչ ամրագրված է դիվանագիտության մեջ: Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության եւ Կիպրոսի օկուպացիայի հարցերում պրն Բրայզան ցուցադրել է իր կողմնակալությունը հօգուտ Թուրքիայի շահերի»: «Բրայզայի նման պահվածքը Ամերիկայի կիպրոսցիները բացատրում են նրա կնոջ` Զեյնո Բարանի ազգությամբ թուրք լինելու հանգամանքով»,- գրում է «The Washington Times»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել