Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԵԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՈՒ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Սեպտեմբեր 18,2010 00:00

\"\"

Սեպտեմբերի 21-ին, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, Անկախության 19-ամյակին նվիրված տոնական հանրահավաք տեղի կունենա: Երեկ այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվի երթ դեպի Հայաստանում ԵԽ գրասենյակ` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված նիստի նախօրեին: Հոկտեմբերի 15-ին կկայանա ՀԱԿ-ի հաջորդ համապետական հանրահավաքն ու երթը: Այդ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված կլինի կոռուպցիային: Հոկտեմբերի 19-20-ին եւս նախատեսվում են բողոքի ակցիաներ եւ միջոցառումներ: Իսկ Կոնգրեսի երեկվա հանրահավաքին հաջորդած երթն անցավ խաղաղ ու առանց միջադեպերի եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել