Նյու Յորքում ռեկորդակիրների հանդիպմանը ծանոթացել են աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները՝ 1 մ հասակով դոգը եւ 10 սմ-ոց չիխուախուան: Կենտրոնական այգում կազմակերպված հանդիպումը նվիրված էր Գինեսի ռեկորդների նոր հավաքածուի թողարկմանը։ Հսկա Ջորջին մոտեցնելու համար փոքրիկ Բուբուին դրել են գրքերից կառուցված պատվանդանի վրա։ Սկզբում դոգը բարձրից է նայել Բուբուին եւ չի ցանկացել շփվել նրա հետ, ինչի պատճառով չիխուախուան հասցրել է նեղանալ, սակայն մի քանի րոպե անց դոգը, այնուամենայնիվ, հետաքրքրություն է ցուցաբերել գեղեցիկ սեռի ներկայացուցչի նկատմամբ։