Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արմեն Ղազարյանն այսօր Անթալիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում կներկայացնի Ռուսաստանը, հայտնում է news.am-ը: Արմեն Ղազարյանը 77 կգ քաշային կարգում Ռուսաստանի գործող չեմպիոնն է: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռիգերտը Վլադիսլավ Լուկանինի եւ Արմեն Ղազարյանի միջեւ ընտրություն կատարելիս վստահել է հայ մարզիկին: 77 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանի գլխավոր մրցակիցները կլինեն Հայաստանի հավաքականի առաջատարներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: