Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ sambo.am կայքը կրկին հայտնվել է ադրբեջանցի հակերների թիրախում: Երեկ առավոտվանից կայքի առաջին էջում երեւում է Ադրբեջանի դրոշը, նաեւ՝ We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին) գրությունն ու մի լուսանկար: Մուբարիզ Իբրահիմովը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամն էր: Հակերները sambo.am կայքի աշխատանքը եւս մեկ անգամ խափանել էին հուլիսի 2-ին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է կայքի այցելուների ներողամտությունը եւ փորձում հնարավորինս արագ վերականգնել կայքի աշխատանքը: