Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Երեկ Անթալիայի «Թոփքափը» հյուրանոցում կայացած IWF-ի համաժողովից հետո ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 21-րդ առաջնությունների մասնակից ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին բաժանվեցին, ըստ քաշային կարգերի, մասնակիցների մեկնարկային ցուցակները, որոնցում նշված են ծանրորդների խմբերը եւ տվյալ մրցման օրն ու ժամը։

Ըստ այդմ, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներն ընդգրկվել են հետեւյալ խմբերում եւ մրցահարթակ կելնեն հետեւյալ օրերին։

Աղջիկներ

53 կգ Էլեն Գրիգորյան, «B» խումբ, 18.09-ին,

63 կգ Քրիստինե Պետրոսյան, «B», 20.09-ին,

69 կգ Մելինե Դալուզյան, «A», 22.09-ին,

+75 կգ Հռիփսիմե Խուրշուդյան, «A», 25.09-ին։

Տղաներ

77 կգ

Տիգրան Գ. Մարտիրոսյան, «A», 23.09-ին,

Գեւորգ Դավթյան, «A», 23.09-ին,

85 կգ

Տիգրան Վ. Մարտիրոսյան, «A», 24.09-ին,

Արա Խաչատրյան, «A», 24.09-ին,

94 կգ

Գեւորիկ Պողոսյան, «A», 25.09-ին,

105 կգ

Արթուր Բաբայան, «A», 26.09-ին։

Մրցավայր ժամանած բոլոր երկրների պատվիրակությունների անդամներն ու հավաքականների մարզիչները միմյանց հետ շփումներում միաբերան ասում են, որ «Antalya Expo Center»-ում աննախադեպ անզիջում պայքար է ծավալվելու բոլոր քաշային կարգերի բոլոր խմբերում, քանի որ, մեդալներից բացի, մարզիկները պայքարելու են իրենց երկրների համար վարկանիշային յուրաքանչյուր միավորի համար։ Մենք մեծ հուզմունքով ենք սպասում մեր բոլոր ծանրորդների մրցելույթներին եւ հավատում ենք, որ նրանք հուսախաբ չեն անի իրենց բազմահազար երկրպագուներին։

Երեկ, օրվա երկրորդ կեսին, Հայաստանի կանանց ազգային հավաքականը Երեւան-Թբիլիսի-Անթալիա չվերթով ժամանեց մրցավայր։ Նրանք տեղավորվեցին «Kremlin Palace» հյուրանոցում, իսկ այսօրվանից կվերսկսվի նախապատրաստությունը մեկնարկներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել