Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյականի սահմաններում

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Հրատարակվել է Մերուժանի «Երկվորյակ» բանաստեղծությունների գրքույկը: Ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջերս գրած լիրիկական տողերը, որոնք մինչ այսօր որեւէ տեղ չեն տպագրվել:

«Առավոտի» հետ կարճատեւ զրույցում Մերուժանն ասաց. «Բանաստեղծությունը խոսքի բյուրեղն է, որ բխում է հոգու ակունքներից՝ իր հետ բերելով երաժշտական հնչյունների մեղեդայնությունն ու գեղարվեստական պատկերների երանգապնակը: Չափածոն բարդ ու հակասական է, այն ծնվում է պահի ապրումներից, մարդու ներաշխարհը ներկայացնելով բանաստեղծի լեզվամտածողությանը համապատասխան խորհրդավորությամբ: Իսկ խոսքը դուրս չէ ժամանակի բարոյական պահանջներից, բայց երբեմն այն լինում է ժամանակավրեպ, քանի որ բանաստեղծն ի զորու է ժամանակից առաջ անցնել»:

Դիտարկմանը, թե գրքույկում զետեղված որոշ բանաստեղծություններ, այնուամենայնիվ, կարելի է ասել, դուրս են մղվում բարոյական պահանջներից, Մերուժանը հակադարձեց, ասելով՝ «Ես հակված չեմ արդի մտածողության մեջ նորարարի տպավորություն թողնել: Ընդամենը ցանկալի եմ համարում, որ տողերս հավուր պատշաճի արժանանան ընթերցողի ուշադրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել