Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՆԴԱՆ ՍԱՏԿԵԼ Է. ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱՆԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Չին հետաքննիչների մի խումբ ժամանել է Ճապոնիա՝ քննելու այդ երկրի կենդանաբանական այգիներից մեկում ահռելի մեծության պանդայի սատկելու պատճառը: Չին փորձագետները ենթադրում են, որ 14-ամյա Կո-Կո անունով որձ պանդան սատկել է վիրահատության ժամանակ, սրտի կաթվածից, եւ հնարավոր է, որ դրա պատճառը կենդանուն ցավազրկելու նպատակով ներարկված միջոցի չափազանց մեծ չափաբաժինն է եղել:

BBC-ի մատուցմամբ, Կո-Կոն չինացիները վարձավճարով տվել էին Ճապոնիային՝ պանդաների պահպանության եւ նրանց թվաքանակը մեծացնելու ծրագրի շրջանակներում: Չինաստանում երկրպագվող այդ կենդանու հետ տեղի ունեցածը արդեն իսկ ստվերել է երկու երկրների միջեւ հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել