Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՂՐՂԶՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Trend-ի փոխանցմամբ, Մոսկվան Բիշքեկի հետ Ղրղըզստանում ռուսական ռազմական օբյեկտների շուրջ բանակցություններ է վարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կանադացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Եկեք սպասենք Ղրղըզստանում տեղի ունենալիք ընտրություններին, որից հետո արդեն ընտրված կառավարության հետ մենք կորոշենք այդ երկրում ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման հարցը»,- հայտարարել է Լավրովը: Նրա ասելով, այն, որ Ղրղըզստանում ՌԴ ռազմական ներկայությունն անհրաժեշտ է ավելի խստացնել եւ կարգավորել դրա պայմանները, այդ երկրի կառավարության հետ քննարկվել է: «Մենք պատրաստ ենք այդպիսի բանակցությունների, բայց կարեւորն այն է, որ դրանց պատրաստ լինի Ղրղըզստանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմական փորձագետները Ղրղըզստան են այցելելու սեպտեմբերի 20-ին՝ այդ երկրում ՌԴ զինծառայողների կարգավիճակի, ռազմական օբյեկտների վարձավճարի շուրջ համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով: Ղրղըզստանն առաջարկում է ընդհանուր հրամանատարության ներքո միավորել իր տարածքում գտնվող 4 ռուսական օբյեկտները, որոնց վարձակալման համար ՌԴ-ն տարեկան վճարում է 4,5 մլն դոլար: Ռազմական այդ օբյեկտների ընդհանուր մակերեսը կազմում է 866 հեկտար: Ղրղըզստանը մտադիր է նաեւ 3-4 անգամ բարձրացնել ՌԴ կողմից վարձակալված օբյեկտների վարձավճարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել