Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան որոշել է թուրքալեզու երկրներին «պապայություն» անել

Սեպտեմբեր 17,2010 00:00

Թուրքալեզու երկրների ղեկավարների՝ Ստամբուլում ընթացող գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել այդ երկրների ԱԳ նախարարների նիստը, որին, բացի Դավութօղլուից եւ Մամեդյարովից, ըստ news.am-ի, մասնակցել են Թուրքմենստանի արտաքին կապերի գծով փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Բացելով նիստը, Դավութօղլուն ասել է, որ իրենք ներկա են պատմական գագաթաժողովի. ստեղծվում է թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի քարտուղարություն, որը կարեւոր ծրագրեր է իրականացնելու կրթության, մշակույթի եւ սոցիալական ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկա տարիներին թուրքալեզու երկրներն ավելի կուժեղանան, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել եղբայրական երկրներին՝ բոլոր ասպարեզներում:

Թուրքիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, այդ երկրի Հաքքարի նահանգում գրոհայինները ուղեւորատար ավտոբուս են պայթեցրել, որի արդյունքում 8 մարդ զոհվել է եւ 3-ը՝ վիրավորվել:

ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ճշտված այդ տեղեկությունները հաղորդել է Հաքքարի նահանգապետ Մուհամմեր Թյուրքերը: Ոստիկանության տվյալներով, ականը տեղադրված է եղել ճանապարհին եւ պայթեցվել է հեռակառավարման սարքի միջոցով: Չի բացառվում նաեւ, որ ահաբեկիչներն ուղղակի ականապատած են եղել այդ ճանապարհահատվածը: Թուրք զինվորականներն արդեն սկսել են ահաբեկչների որոնումները. ենթադրվում է, որ ահաբեկչական ակտը կազմակերպել են Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել