Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեքսիկան տոնում է իր անկախության 200-ամյակը

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Մեքսիկան Իսպանիայից իր անկախությունը հռչակել է 1810 թվականին: Այդ անկախությունը Մադրիդը ճանաչել է միայն 1821-ին՝ 11-ամյա պատերազմից հետո: Երեկ Մեքսիկան նշում էր իր անկախության 200-ամյակը: Տոնական միջոցառումներն ուղեկցվել են անվտանգության ուժեղացված պայմաններում: Երկրի իշխանությունները զգուշանում էին, որ Անկախության օրվա տոնակատարություններից կարող են օգտվել թմրավաճառներն ու հարձակումներ իրականացնել: Միայն Մեխիկոյում հասարակական կարգի պաշտպանության համար փողոց էր դուրս բերվել 14 հազար ոստիկան: Այդ տոնը Մեքսիկայում նշում են միլիոնավոր մարդիկ, թեեւ այս անգամ տոնական արարողություններ երկրի ոչ բոլոր քաղաքներում են անցկացվել:

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ընթանում են իշխանությունների հասցեին՝ չարդարացված մեծ ծախսեր անելու, վատ կազմակերպված տոնակատարության եւ մարդկանց անվտանգության ապահովման առնչությամբ հնչող մեղադրանքի ֆոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել