Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Երեկ ԿԳՆ-ում անցկացվեց հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ-ի համագործակցությամբ անցկացվող այս մրցույթն իրականացվում է 2003-ից, որի շրջանակներում 300-ից ավելի ուսուցիչներ արժանացել են մրցանակների: Այս տարի հանրապետական փուլին մասնակցում է 42 ուսուցիչ, ովքեր իրենց գիտելիքների աստիճանը կփորձեն ուսուցչի ստեղծագործական եւ մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանքների, տվյալ առարկայի դասավանդման կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների միջոցով, «կլոր սեղան» բանավեճերի ընթացքում: Յուրաքանչյուր առարկայի համար սահմանված է առաջինից երրորդ մրցանակներ, որոնց հանձնման արարողությունը տեղի կունենա Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել