Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 17,2010 00:00

tert.am-ը տեղեկացնում է, որ Վրաստանում առաջին անգամ հրատարակվել են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքեր։ Ըստ Վրաստանի կրթության նախարարության տարածած տեղեկության, դասագրքերում նյութի միայն 35 տոկոսն է վրացերեն, մնացածը ազգային փոքրամասնությունների լեզուներով է։

Դասագրքերը հրատարակվել են Վրաստանի հայկական, ռուսական եւ ադրբեջանական դպրոցների համար։ Ընդհանուր առմամբ թարգմանվել են պատմության եւ աշխարհագրության դասագրքերը՝ 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների համար։ Դրանք անվճար կտրամադրվեն աշակերտներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել