Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոտ երկու միլիարդ դրամ՝ ճանապարհներին

Սեպտեմբեր 17,2010 00:00

Համաշխարհային բանկի եւ ՀՀ պետբյուջեի միջոցներով Սյունիքի մարզում շարունակվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքները: Հուլիս ամսից սկսվել են մարզի կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Հալիձոր-Շինուհայր ճանապարհի երկու տարբեր հատվածներում՝ 2,2 կմ եւ 3,5 կմ, համապատասխանաբար՝ 520,6 միլիոն եւ 741,8 միլիոն դրամ գումարով: 600 միլիոն դրամով նորոգվում է Սիսիան-Աղիտու ճանապարհի 4,8 կմ հատվածը, 581 միլիոնով՝ Ագարակ-Կարճեւան ճանապարհի 4,3 կմ-անոց հատվածը: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի` վերոնշյալ ճանապարհների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. հոկտեմբերին:

Իսկ ՀՀ պետբյուջեի միջոցներով ճանապարհաշինական շատ աշխատանքներ արդեն ավարտվել են: Հիմնանորոգվել են միջպետական նշանակության ավտոճանապարհի Քարահունջի սողանքային 1,7 կմ հատվածը, Լիճք-Տաշտուն հանրապետական նշանակության ճանապարհի 4,192 կմ հատվածը: Ծախսվել է 188,6 մլն դրամ: Պետբյուջեից տրամադրված 88,6 մլն դրամով հիմնանորոգվում է Որոտան-Ույծ կամուրջը:

«Պետբյուջեից հատկացրած 732 միլիոն դրամով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում միջպետական ճանապարհի Ծղուկից Սպանդարյան տանող 8 կմ ճանապարհահատվածում, ասֆալտապատման աշխատանքներն այստեղ արդեն ավարտին են հասցվել, այժմ ընթանում է ճանապարհային կահավորանքների տեղադրումը: Այսքանով չեն սահմանափակվում ճանապարհաշինական աշխատանքները, նմանատիպ աշխատանքներ են կատարվում նաեւ մարզի այլ ճանապարհահատվածներում: Հանրապետությունում ամենաշատը Սյունիքի մարզում է նման մեծածավալ ճանապարհաշինական աշխատանք կատարվում»,- տեղեկացրեց մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել