Սեպտեմբերի 18-ի ժամը 11-ից մինչեւ սեպտեմբերի 19-ի ժամը 11-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի եւ Բաղրամյան պողոտաների, Ա. Տիգրանյան, Քոչարի, Արաբկիրի թիվ 17-51, Ջրաշատի, Դեմիրճյան, Ֆրիկի, Պարոնյան, Պռոշյան, Անտառային, Կիեւյան, Սունդուկյան, Ավետիսյան, Համբարձումյան, Սոսեի, Վաղարշյան, Փափազյան, Աղբյուր Սերոբի, Այգեձորի, Օրբելու, Քեռու, Բարբյուսի, Սեւաստոպոլյան, Հակոբյան, Հ. Էմինի, Րաֆֆու, Մանուշյան, Սեւքարեցի Սաքոյի, Կովկասյան, Ա. Խաչատրյան, Ն. Դումանի, Ռիգայի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Երեւանջրից»: Ընկերությունը բնակիչների ջրազրկումը պայմանավորում է շինարարական աշխատանքներով: