Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԵՂՄԵՆ՝ 2500 ԴՐԱՄՈՎ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Կառավարության որոշմամբ, այս տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում բազային կենսաթոշակի չափը կավելանա 2500 դրամով: Այս մասին Tert.am-ին հայտնել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նշենք, որ կառավարության՝ այս տարվա մայիսից աղքատության ընտանեկան նպաստների, իսկ նոյեմբերից՝ կենսաթոշակների բարձրացման քայլերն ուղղված են սոցիալական խնդիրների մեղմմանը։ Մասնավորապես, նպաստների ու կենսաթոշակների բարձրացման որոշումն ընդունվեց այս տարվա ապրիլի 1-ից՝ գազի սակագների բարձրացման որոշումից հետո։ Պարոն Խաչիկյանի տեղեկացմամբ՝ հանրապետությունում հաշվառված կենսաթոշակառուների թիվը կազմում է շուրջ 520 հազար։ Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8000 դրամ, յուրաքանչյուր մեկ տարվա աշխատանքային փորձի դիմաց վճարվում է լրացուցիչ 450 դրամ։ Այսպիսով՝ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը 25-26 000 դրամ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել