Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 17,2010 00:00

СЛЫШАЛ ЗВОН, ДА НЕ ЗНАЕТ ГДЕ ОН

Ռուսական «Деловой вторник» թերթի հաղորդմամբ, Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքը առաջիկայում նոր լոգոտիպով կներկայանա: Թերթը տեղեկացնում է, որ Արարատ լեռան փոխարեն արտադրանքի նոր լոգոտիպը փյունիկ թռչունն է լինելու, որը հայ ժողովրդի մշակույթի եւ վերածննդի խորհրդանիշն է: Այս մասին թերթի հետ հարցազրույցում տեղեկացրել է Էմմա Զաքոյանը, ով ներկայացել է ԵԿԳ դեսպան: ԵԿԳ լրատվության բաժնից «Առավոտին» պարզաբանեցին. «Փոխվելու է «Արարատ» կոնյակների փաթեթավորումը, բայց նոր փաթեթավորումը կպահպանի ներկայիս լոգոտիպը՝ Արարատ լեռան պատկերով: Նոր փաթեթավորումը, սակայն, ունի նաեւ հատուկ մշակված նոր լոգոտիպ՝ փյունիկի եւ լատինական այբուբենի տպագիր A տառի պատկերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել