Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴՈՒ Ո՞ՒՐ, ՕԵԿ-Ն ՈՒՐ»

Սեպտեմբեր 17,2010 00:00

Երեկ, մամուլի ասուլիսում, Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին որոշ գնահատականներ էր հնչեցրել, որին անմիջապես արձագանքեց Հեղինե Բիշարյանը: Զարմանալի օպերատիվությամբ Հմայակ Հովհաննիսյանն էլ իր հերթին հակադարձեց տիկին Բիշարյանին: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ, ի ամփոփումն այս ամենի, «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Առիթներ ունեցել եմ բազմաթիվ անգամ Հմայակ Հովհաննիսյանին որոշ դեպքերում՝ նույնիսկ իր ներկայությամբ, հրապարակայնորեն ապացուցելու, որ հայրենի քաղաքական դաշտում իր եւ իր նմանների առաքելությունը եղել եւ մնում է իրականացնել, իր կարծիքով, քաղաքական «ազդեցիկ պապաների» պատվերներն ու նվաստ հանձնարարականները եւ, արդյունքում վերածվելով քաղաքական օգտագործած հնամաշ գործիքի, հաճախ է ցուցադրել իր սուր եւ բութ որակները՝ վերջնականապես հայտնվելով քաղաքական բոմժի կարգավիճակում: Տո այ Հմայակ, դու ուր, 13-ամյա ՕԵԿ-ն ուր, ոնց որ Մասիս սարը եւ թոփի դարը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել