«ՀՀԿ-ն իր ընկերների հետ ընկերական հարաբերությունների դաշտում է գործում, մենք որեւէ մեկին թիկունքից հարվածելու ցանկություն եւ դրա կարիքն էլ չունենք։ Ավելին, մենք միշտ սատար ենք լինելու մեր կողքին կանգնած մարդկանց եւ փորձելու ենք համատեղ, նրանց ուժերը, մեր ուժերը օգտագործելով՝ լուծել այն խնդիրները, որ դրված են մեր երկրի առջեւ։ Սա է մեր նպատակը, եւ այս ճանապարհով ենք գնալու։ Մենք խարդավանքներ չենք կազմակերպելու։ Ուժեղներին հատուկ չէ խարդավանք կազմակերպելը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԺ հայտարարությունների ժամին Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը՝ բարեգործության եւ առեւտրի մասին, կապ ունի ՀՀԿ-ի հետ, ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: