Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԴԺՎԱ՞Ր Է ՃՆՇԵԼ

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"ԱՄՆ-ը պետք է մեծացնի իր ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում։ Նման կարծիք է հայտնել Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով եւ հետխորհրդային տարածքի գծով ամերիկացի փորձագետ Արիել Կոհենը։ «Վերջին մեկուկես տարում ԱՄՆ-ը բավական պասիվ է Հարավային Կովկասում, ինչն էլ թույլ տվեց Մոսկվային առաջատար դեր խաղալ տարածաշրջանում անվտանգության հարցերում, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության հարցում»,- ասել է նա ադրբեջանական Trand գործակալությանը: Կոհենի խոսքով՝ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության մեծացման մասին է վկայում այն փաստը, որ վերջերս Ռուսաստանը ստորագրեց Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը։ «Դա մեծացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունը՝ տեղաշարժելով տարածաշրջանում առկա հավասարակշռությունը»,- ասել է փորձագետը։ Սակայն, ըստ Կոհենի՝ պետք է հասկանալ, որ իրականում ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, չի կարող բանակցային գործընթացի համար առաջարկել չափազանց շատ բան։ Նրա կարծիքով՝ ցանկալի կլիներ, եթե Վաշինգտոնը եւ Մոսկվան համոզեին Հայաստանին՝ Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի հարակից տարածքները՝ հավելելով, որ շատ կզարմանա, եթե Մոսկվան Վաշինգտոնի հետ միասին ճնշում գործադրի Հայաստանի վրա։ «Այսպիսով, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում մեզ բազմաթիվ հանդիպումներ եւ բանակցություններ են սպասվում, բայց ոչ զգալի առաջընթաց»,- ասել է Կոհենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել