WeQuit բարեգործական հիմնադրամը հանձն է առել Facebook սոցիալական ցանցի հետ համատեղ մի ծրագիր, որը կօգնի մարդկանց քաջալերել միմյանց եւ ձերբազատվել նիկոտինային կախվածությունից: Հաջողակներին սպասվում են պարգեւատրություններ, իսկ ահա անհաջող փորձերի դեպքում՝ փոխհատուցումներ: Մասնակիցները կարող են նաեւ դրամական օժանդակություն ցուցաբերել բարեգործական ծրագրին եւ աջակցել մյուսների «հաղթանակին»՝ ուղարկելով հայցադիմումը www. WeQuit.co.uk/facebook կայք: Ծրագրին աջակցում է Դրեգնսի աստղ Դունկան Բաննատինը, որը «Ոչ ծխելուն» ազգային օրվա նախագահն է: